Ինչու մի հոգևորական չի ասում՝ զրպարտում ես մեզ․ եկեղեցու անկումը պետք է կանխել․ Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

«Մենք ունենք Թուրքիա հարևան, որը ցեղասպանություն է գործել հայ ժողովրդի նկատմամբ, որը բայրացակամ չէ մեր նկատմամբ, որն աջակցել է մեր դեմ թշնամական բոլոր դրսևորումներին։ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի համար և հարաբերություններ չունենալ, խռովածի դիրք ընդունել, արհամարել, երրորդ պետությունների միջոցով վտանգ ներկայացնող պետության հետ փորձել լեզու գտնելը վտանգավոր ձև է»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ վտանգ է ներկայացնում Թուրքիան ՀՀ-ի համար, Զարեհ Սինանյանը ասում է․ «Մեր ժամանակներում բոլոր երկրները բոլոր երկրների համար վտանգ են ներկայացնում։ Մենք ականատես ենք լինում միջազգային օրենքի տոտալ անկման, դու ունես մի հարևան պետություն, որը քո հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բաց սահման չունի։ Ես շատ մինիմալիստ եմ եղել իմ սպասելիքների մեջ, թե ինչ ձեռքբերում կարող ենք գրանցել այս այցից Թուրքիա, բայց միաժամանակ իմացել եմ, որ այցն ինքնին շատ ճիշտ ու անհրաժեշտ երևույթ է»։
Սինանյանն, անդրադառնալով վերջին մեկ ամսում պետության և եկեղեցու միջև տարաձայնություններին, ասում է․

«Մեր եկեղեցու անկումը պետք է կանխել, եկեղեցին պետք է առողջացնել, հասարակությունը պահանջում է։ Ես ուզում եմ, որ իմ եկեղեցին փրկվի։ Սա բաց վերք է, որն անընդհատ արյունահոսում է, ինչ-որ մի պահ է գալիս, որ ասում ես՝ կարող է օրգանիզմը մահվան ելք ունենա, ինչ-որ մի պահի ասում ես՝ չէ՛, օրգանիզմը բուժել է պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան