Ավարտին են մոտենում «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտին են մոտենում ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 21-ին, կայացել են հետևյալ հանդիպումները
5-6-րդ դասարաններ՝
🔹Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց – Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց՝ 53։61
🔹Երևանի թիվ 174 հիմնական դպրոց – Երևանի թիվ 158 հիմնական դպրոց՝ 55։15

7-9-րդ դասարաններ՝
🔹Երևանի թիվ 51 հիմնական դպրոց – Երևանի թիվ 137 հիմնական դպրոց՝ 63։42
🔹Երևանի թիվ 2 հիմնական դպրոց – Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց՝ 70։42

Այսպիսով, վաղը՝ հունիսի 22-ին, մրցաշարի 3-րդ տեղի համար միմյանց հետ կմրցեն Եղվարդի թիվ 3 ու Երևանի թիվ 158 հիմնական դպրոցների թիմերը։ Խաղը կմեկնարկի ժամը 11։00-ին։ Առաջին տարիքային խմբում մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն Արթիկի թիվ 1 և Երևանի թիվ 174 հիմնական դպրոցների թիմերը։ Եզրափակիչ խաղի մեկնարկը 15։00-ին է։

7-9-րդ դասարանների թիմերի միջև երրորդ տեղի համար խաղը կմեկնարկի ժամը 13։00-ին։ Միմյանց հետ կմրցեն Երևանի թիվ 137 և Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը։ Այս տարիքային խմբում եզրափակիչ հանիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Երևանի թիվ 51 և Երևանի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերի միջև։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է։