Պետությունը գործերը թողած`զբաղվում է ինտրիգներով, երկու հոգու քմահաճույքի համար թատրոն է փակում. Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Այսօր մեր երկրում ցավալի իրողություններ են տեղի ունենում, և բոլորն արժանի են իրար, նույնն են: Թող հանկարծ մեկը չասի, թե ինքն ավելի առաքինի է, ազնիվ, հայրենասեր: Ես չեմ հավատում ո´չ իշխանությանը, ո´չ ընդդիմությանը: Չկա մի ուժ, որը կկարողանա հավաքագրել հասարակությանը, պետությանը»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ռեժիսոր, դերասան Սամսոն Ստեփանյանը:

Նա նշում է, որ չի վստահում քաղաքական որևէ ուժի, որևէ կուսակցության, իսկ Ազգային ժողովին նայելիս տպավորություն է ստանում, թե այդտեղ գտնվող մարդիկ քաոս են ստեղծում հասարակության շրջանում. «Որպես քաղաքացի`զզվանքով եմ նայում Ազգային ժողովին: Տպավորություն է, որ կիրթ հասարակություն մեր իշխանավորներին պետք չէ: Ո՞ւր են հասցրել ժողովրդին`մարդիկ միայն ուտելով ու զվարճանալով, հաց և հանդիսությամբ են զբաղված: Կառավարությանն էլ նայում եմ, ուզում եմ ասել`հերի´ք է խաբեք, արժանապատվություն ունեցե´ք, ի՞նչ եք իրար հետևից բամբասում, շուկայի գազազած կանանց նման իրար մազ եք պոկում»:

Ինչ վերաբերում է թատրոնին, Սամսոն Ստեփանյանը շեշտում է` մեր իշխանություններին այն բացարձակ չի հետաքրքրում. «Նրանք հեռու են դրանից, որպես զվարճանք են նայում թատրոնին: Մինչ օրս չկա «Թատրոնի մասին» օրենք, թատրոնի մարդը նայվում է որպես շենքը սպասարկող անձնակազմի անդամ»:

Տարիներ առաջ փակվեց Կամերային երաժշտական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը հենց Սամսոն Ստեփանյանն էր: Հետո նա ներկայացումներով հանդես էր գալիս «Գոյ» թատրոնում, որն էլ, փաստորեն, միավորում են Սունդուկյանին. «Մի հասարակություն, որը թույլ է տալիս, որ թատրոն փակեն, արժանի չէ թատրոն ունենալու: Պետությունն էլ իր գործերը թողած`զբաղվում է մանր ինտրիգներով, երկու հոգու քմահաճույքի համար թատրոն է փակում»,- ասում է ռեժիսորը:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան