Իսրայելի ՊՆ ղեկավարը Խամենեիին համեմատել է Հիտլերի հետ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այսօր առավոտյան Հոլոնում իրանական հրթիռային հարվածի վայր այցելելով՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «ժամանակակից Հիտլերն» է և «չի կարող շարունակել գոյություն ունենալ», փոխանցում է The Times of Israel-ը։

«Խամենեիի նման բռնապետը, որը ղեկավարում է Իրանի նման երկիր և Իսրայել պետության ոչնչացումը դարձրել է իր հռչակած նպատակը, Իսրայելը ոչնչացնելու այս սարսափելի նպատակը չի կարելի թույլ տալ շարունակվի կամ իրականանա։ Ես դա համեմատում եմ այն ​​սցենարի հետ, երբ սարսափելի Հոլոքոստի ժամանակ, եթե գոյություն ունենար Իսրայել պետությունը և ուժեղ Իսրայելի պաշտպանության ուժեր, և մենք իմանայինք, որ կարող ենք Իսրայելի պաշտպանության բանակը ուղարկել բունկեր՝ հրեա ժողովրդի թշնամի Հիտլերին գերի վերցնելու համար, որպեսզի խափանեինք նրա՝ հրեաներին ոչնչացնելու ծրագիրը, մենք դա կանեինք»,-ասել է նա լրագրողներին․

«Մենք կուղարկեինք Իսրայելի պաշտպանության բանակը, կհեռացնեինք նրան և կվերացնեինք նրան։ Եվ հենց այդպես էլ, համապատասխանաբար, ես տեսնում եմ ներկայիս իրավիճակը. Խամենեին ժամանակակից Հիտլերն է»։

Նա նշել է, որ Խամենեին մարդ է, որը «տասնամյակներ շարունակ կանգնած է եղել հզոր ազգի գլխին և ունի մեծ գաղափարախոսական ազդեցություն։ Նա օգտագործում է դա և բացահայտ ասում, որ աջակցում է Իսրայելի ոչնչացմանը։ Նա այս նպատակով մոբիլիզացնում է բոլոր հասանելի ռեսուրսները, նույնիսկ իր սեփական ժողովրդի հաշվին»։

Ըստ Կացի՝ այսօր տեսնում են ապացույցներ, որ նա անձամբ է հրաման տալիս կրակել հիվանդանոցների և բնակելի շենքերի վրա և նա դա տեսնում է որպես Իսրայել պետությունը ոչնչացնելու առաքելության մի մաս։

Հարցին, թե արդյոք Խամենեիի վերացումը պատերազմի նպատակների մաս է կազմում, Կացը պատասխանել  է. «Պատերազմի նպատակներն են վերացնել միջուկային սպառնալիքը, վերացնել ավերածությունների աղբյուրները և չեզոքացնել հրթիռային սպառնալիքները: Այս շրջանակներում Իսրայելի պաշտպանության բանակը ստացել է հրահանգներ և գիտի, որ բոլոր նպատակներին հասնելու համար այս անձը, անկասկած, այլևս պետք է գոյություն չունենա»:

ԱՄՆ պաշտոնյաները այս շաբաթ հայտարարել էին, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում վետո էր դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա: Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ նրան սպանելու ծրագրեր չկան, «գոնե ոչ առայժմ»:

Այսօր ավելի վաղ էլ Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «պատասխանատվության կենթարկվի» իր «ռազմական հանցագործությունների» համար։

Օրերս էլ Կացը բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարող է արժանանալ «Սադամ Հուսեյնի նման ճակատագրի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի