2018-ին և 2019-ին եղել եմ ֆորպոստի վարչապետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանն առնչվող եզրափակիչ ելույթում հայտաարարեց, որ 2018 թվականին, երբ դարձել է վարչապետ, արձանագրել է, որ ինքը պայմանականորեն է վարչապետ։

«Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ ՀՀ կառավարություն ենք, որ պետություն ենք։ Ես, այո՛, արձանագրում եմ, որ 2018-ին ու 2019-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ես, թերևս, եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում ու, կարծում եմ, որ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք մեզ հարց ենք տվել՝ ի վերջո, ի՞նչ ենք մենք ուզում, մենք գտնվել ենք վերջնական ֆորպոստացման գծի եզրին ու մենք հարց ենք տվել՝ ուզո՞ւմ ենք գիծը հատել, մենք որոշել ենք, որ չենք ուզում հատել ու սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ ու ժողովուրդը պետք է կայացնի որոշում»,- ընդգծեց վարչապետը։
Նա նաև նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից է ինքը դարձել Հայաստանի առաջին ղեկավարը, «ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Վարչապետի խոսքով՝ ֆորպոստացման ֆենոմենը մի երկրի հետ պետք չէ կապել, դրանում ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ։
«Ֆորպոստացման կրիտիկական մասսան եղել է ոչ թե մեզնից դուրս, այլ մենք ինքներս ենք եղել և ինքներս ենք ապահովել։ Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ ՀՀ կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ պետություն ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան