Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, սակայն պարզ չէ, թե «ով կստորագրի փաստաթղթերը», փոխանցում է Ինտերֆաքսը։

«Մենք պատրաստ ենք հանդիպելու, և, ի դեպ, ես ասացի, որ պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում՝ Զելենսկիի հետ։ Այո՛։ Հարցը դա՛ չէ։ Եթե ուկրաինական պետությունը վստահում է ինչ-որ մեկին բանակցություններ վարել, Աստծո սիրուն, թո՛ղ դա լինի Զելենսկին։ Բայց հարցը դա չէ», – ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Հարցն այն է, թե ով կստորագրի փաստաթղթերը»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

Նա կրկին պնդել է, թե Զելենսկին, իբր, «ոչ լեգիտիմ ղեկավար» է։

«Կիևի ներկայիս իշխանությունների լեգիտիմության մասին կարող եք ասել ինչ ուզում եք։ Բայց լուրջ հարցեր լուծելիս մեզ համար կարևորը քարոզչական բաղադրիչը չէ, այլ՝ տեսականը», – ասել է Պուտինը՝ նշելով, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է հինգ տարով, և նույնիսկ ռազմական դրության պայմաններում այն ​​երկարաձգելու եղանակներ չկան։ Պուտինի դիտարկմամբ՝ եթե պետության առաջին դեմքը ոչ լեգիտիմ է, ապա պետության ղեկավարի կողմից նշանակված ամբողջ համակարգը նույնպես դառնում է ոչ լեգիտիմ։

«Ինչո՞ւ եմ սա ասում։ Մեզ համար միևնույնն է, թե ով է վարում բանակցությունները, նույնիսկ՝ եթե դա ռեժիմի ներկայիս ղեկավարն է։ Ես նույնիսկ պատրաստ եմ հանդիպել, բայց միայն այն դեպքում, եթե դա ինչ-որ վերջնական փուլ լինի, որպեսզի չնստենք այնտեղ և անվերջ ինչ-որ բան բաժանենք, այլ վերջ դնենք դրան։ Բայց ստորագրությունը պետք է լինի օրինական իշխանությունների կողմից, հակառակ դեպքում, գիտեք, հաջորդը կգա և ամեն ինչ կնետի աղբարկղը։ Բայց սա նույնպես անհնար է, մենք լուրջ հարցեր ենք լուծում», – ասել է Պուտինը։

Նա  ընդգծել է, որ չի հրաժարվում բանակցություններից, բայց միևնույն ժամանակ պետք է շատ աշխատանք կատարվի։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ  հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումը պետք է լինի երկարատև աշխատանքի և արդեն մշակված կետերի արդյունք։

«Նման գագաթնաժողովը (Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև – նշում է ՏԱՍՍ-ը) պետք է լինի երկարատև աշխատանքի և արդեն մշակված կետերի արդյունք»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ չեն ճանաչում Վլադիմիր Զելենսկիին որպես լեգիտիմ նախագահ։

Այս տարվա փետրվարին Ուկրաինայի Ռադան ընդունել էր Զելենսկիի լեգիտիմությունը հաստատող և պատերազմից հետո ընտրություններ անցկացնելու մասին բանաձև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի