ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։

Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ)։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Ընդ որում, ըստ փաստաթղթերի, ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Դեռևս 2015-ին մամուլը գրել էր, որ օֆշորային այս ընկերությունը ևս փոխկապակցված է Սամվել Կարապետյանի հետ։ Ուշագրավ է, որ թեև ընկերության 2016-ի հաշվետվությունում է նշվում, որ «ՀԷՑ» բաժնետոմսերի 100%-ը «Տաշիր» ընկերությունների խմբին անցել է 2016 թ. դեկտեմբերի 28-ից, Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու է դարձել 2009 թվականին:

ՀԷՑ-ի 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության վերջնական հսկող անձն է Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը: Հաշվետվությունից նաև տեղեկանում ենք, որ 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետիրական կապիտալում 100% բաժնեմասը շարունակում է գրավադրված մնալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց: Ի դեպ, ՀԷՑ-ը գրավով վարկ է ստացել նաև ՀՀ կառավարությունից՝ 2016 թ-ին, մոտ 6 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի և փոխառությունների գծով 2024-ի տարեվերջին կազմել են 77․2 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար)։ Միաժամանակ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը 2024-ին բյուջե է վճարել 12․3 մլրդ դրամ հարկ։

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե՝ «հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։

Այս հայտարարությանը նախորդել էր News.am-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանի անդրադարձը՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսին և որոշ հոգևորականների թիրախավորելու խնդրին։

Լրագրողների հետ երեկվա ճեպազրույցում Փաշինյանը պնդել էր, որ Կարապետյանի հայտարարությունը կապ չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ եկեղեցու շահերի հետ: «1 ամիս առաջ հանձնարարել էի, որ ՀԷՑ-ի կողմից քաղաքացիներին հասցված վնասը վերականգնվի, կամ էլ ՀԷՑ-ն ազգայնացվի: Ժամկետը սպառվում է հունիսի 21-ին, այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ դրա հետ»,- ասել էր վարչապետը:

Կարապետյանը նախորդ օրը հարցաքննվել էր, ապա նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անելը ԶԼՄ-ով:

Դատարանի որոշմամբ Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։


Գայանե Խաչատրյան