ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է Զապորոժիեն․ Կիևում նախորդ օրվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

Լուրեր

08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական զորքերը լույս հունիսի 18-ի գիշերը «Շահեդ» ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել, որոնց հետևանքով Զապորոժիեում հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։ Կիևում էլ փրկարարները շարունակում են փլատակներից դուրս բերել զոհվածների մարմինները. նրանց թիվը հասել է 22-ի, փոխանցում է Current time-ը։

Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարվածից մարզկենտրոնում հրդեհներ են բռնկվել։

«Գիշերը թշնամին քաղաք է ուղարկել տասներեք անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով բռնկվել է երեք հրդեհ՝ 100, 300 և 800 քառակուսի մետր մակերեսով», – գրել է Ֆեդորովն իր  տելեգրամի ալիքում։

Ֆեդորովի խոսքով՝ ավերվել են պահեստներ, այրվել են մեքենաներ, կոտրվել են բազմահարկ բնակելի շենքերի պատուհաններ։  Նա չի մանրամասնել, թե «Շահեդները» ինչ թիրախների վրա են հարձակվել։ Նրա խոսքով՝ տուժածներ  չկան։

Կիևում էլ փրկարարները Սոլոմենսկի շրջանում բազմահարկ շենքի փլատակներից դուրս են բերել ևս հինգ մարդու մարմին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։ Այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 22-ի (134 մարդ վիրավորվել է)։ Որոնողական-փրկարարական աշխատանքները վթարի վայրում դեռևս շարունակվում են։

«Սոլոմենսկի շրջանում մասամբ ավերված ինը հարկանի շենքի փլատակներից դուրս են բերվել ևս երեք զոհերի մարմիններ։ Նշված հասցեից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 11 մարմին», – հայտնել էին փրկարարները։

Հիշեցնենք, որ լույս հունիսի 17-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարված էին հասցրել Կիևին ԱԹՍ-ներով ու հրթիռներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի