ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին․ 14 մարդ զոհվել է, կա շուրջ 100 վիրավոր

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Ռուսական զորքերը գիշերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել են Կիևին։  Առնվազն 14 մարդ զոհվել է, շուրջ 100-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։ Տուժել են Ուկրաինայի մայրաքաղաքի առնվազն 12 շրջաններ։ Սոլոմենսկի շրջանում ավերվել է բնակելի շենքի մուտքը, փրկարարներն աշխատում են այնտեղ՝ մաքրելով փլատակները։

«Զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս պահի դրությամբ Կիևում վիրավորվել է 44 մարդ։ Եվս 6-ը վիրավորվել է Օդեսայում, իսկ 1 մարդ վիրավորվել է Կիևի և Չեռնիգովի մարզերում», – իր տելեգրամ ալիքում ասել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության ղեկավար Իգոր Կլիմենկոն։ Ավելի ուշ նա հավելել է, որ վիրավորների թիվը հասել է 60-ի։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն էլ հայտնել է շուրջ 100 վիրավորի մասին։

«Մինչ այժմ մենք հաստատ գիտենք Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով 99 տուժածի  մասին։ 59-ը հոսպիտալացվել է։ Միաժամանակ տեղեկություններ են ստացվում, որ արդեն գրանցվել է 104 տուժած։ Մենք ստուգում ենք»,- նշել է նա։

Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, որը մարվում է ուղղաթիռի միջոցով։ Հարվածի հետևանքով վնասվել են նաև Կիևի ավիացիոն ինստիտուտի հանրակացարանները։

Տկաչենկոն նաև հայտնել է, որ ՌԴ-ն օգտագործել է 175 անօդաչու թռչող սարք, ավելի քան 14 թևավոր հրթիռ և առնվազն 2 բալիստիկ հրթիռ։

Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն էլ հայտնել  է, որ Օդեսային ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հոսպիտալացվել է 13 վիրավոր։ Նրա խոսքով՝ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ ՌԴ-ն գրոհել է ավելի քան  440 ԱԹՍ-ով։

«Ավելի քան 440 անօդաչու թռչող սարք և 32 հրթիռ։ Կիևի վրա ամենասարսափելի հարվածներից մեկը», – տելեգրամում գրել է  Զելենսկին։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը հարձակվել են նաև Օդեսայի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Նիկոլաևի և Կիևի մարզերի վրա։ Զելենսկիի խոսքով՝ հայտնի է 15 զոհի և 75 վիրավորի մասին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի