Թավրիզում պայթյուններ են լսվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում երկու պայթյուն է լսվել։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է France 24-ը։ «Թավրիզում հինգ րոպե ընդմիջումով տեղի է ունեցել երկու պայթյուն»,- հաղորդել է «Համ Միհան» թերթը։ «Երեքշաբթի առավոտյան պայթյունից հետո Թավրիզի շրջակայքում խիտ ծուխ է երևացել», – հաղորդել է Mehr  լրատվական գործակալությունը՝ հրապարակելով տեսանյութ։

Երեք մարդ է զոհվել Քաշան քաղաքում անվտանգության անցակետին Իսրայելի հարվածի հետևանքով։ Այս մասին էլ հայտարարել է Իրանի Սպահան նահանգի փոխնահանգապետը։

Իրանի անվտանգության ուժերի կողմից վերահսկվող անցակետը Իրանի և Իսրայելի միջև մարտական ​​գործողությունների սրումից հետո ուժեղացված ներքին վերահսկողության մաս էր կազմում։ Պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել զոհերի ինքնության կամ վնասի չափի մասին։

Բացի այդ՝ Իրանի պետական ​​IRIB հեռարձակողի երկու աշխատակից է զոհվել երկուշաբթի օրը հեռուստաալիքի՝ Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին Իսրայելի ավիահարվածի հետևանքով, գրում է Iran International-ը։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից մահացել են լրատվականի խմբագիր Նիմա Ռաջաբպուրը և քարտուղարության աշխատակից Մասումե Ազիմին, վիրավորվել են նաև մի քանի այլ լրագրողներ և աշխատակիցներ։

France 24-ի տեղեկություններով զոհերի թիվը 3-է։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի