Սպիտակ տունը քննարկում է 36 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու հարցը

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է այն երկրների ցանկի զգալի ընդլայնումը, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ կարող է ամբողջությամբ կամ մասնակի արգելվել։ Այս մասին կիրակի՝ հունիսի 15-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին դիվանագիտական փաստաթղթին, որն ստորագրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումներ կարող են կիրառվել 36 երկրի նկատմամբ,եթե դրանք 60 օրվա ընթացքում չվերացնեն Վաշինգտոնի մտահոգությունների պատճառները։ Խոսքը, մասնավորապես, այն երկրների մասին է, որոնց քաղաքացիները մասնակցել են ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական գործողություններին կամ «հակասեմական և հակաամերիկյան գործունեությանը», հայտարարել են Պետդեպարտամենտում։

Այլ երկրներ, որոնք հայտնվել են ցանկում, չեն աջակցել իրենց քաղաքացիների արտահանձնմանը ԱՄՆ-ից, ինչպես պահանջել է ամերիկյան վարչակազմը, կամ չունեն «որակյալ կամ համագործակցող կառավարություն՝ վստահելի անձնագրային փաստաթղթերի տրամադրման համար», նշվում է հաղորդագրության մեջ։ Վաշինգտոնում նաև կասկածելի են համարել որոշ երկրների կողմից տրվող անձնագրերի անվտանգությունը։

Ահա այն 36 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են երկու ամսից ամբողջությամբ կամ մասնակի զրկվել ԱՄՆ մուտքի հնարավորությունից․
Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բենին, Բուրկինա Ֆասո, Բութան, Վանուատու, Գաբոն, Գամբիա, Գանա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Դոմինիկա, Եգիպտոս, Զամբիա, Զիմբաբվե, Կաբո Վերդե, Կամբոջա, Կամերուն, Կոտ դ’Իվուար, Ղրղզստան, Լիբերիա, Մավրիտանիա, Մալավի, Նիգեր, Նիգերիա, Սան-Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լյուսիա, Սիրիա, Տանզանիա, Տոնգա, Տուվալու, Ուգանդա, Եթովպիա և Հարավային Սուդան։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում արդեն ուժի մեջ է մտել ԱՄՆ մուտքի լիակատար արգելք՝ 12 երկրի քաղաքացիների համար, ինչպես նաև մասնակի արգելք՝ ևս յոթ երկրի քաղաքացիների նկատմամբ։

Լիակատար արգելքը վերաբերում է հետևյալ երկրների քաղաքացիներին՝ Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն։

Մասնակի արգելքը տարածվում է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների վրա։ Նրանց այլևս չեն տրամադրվի զբոսաշրջային և ուսանողական վիզաներ։ Միևնույն ժամանակ, կշարունակեն տրամադրվել օրինակ՝ աշխատանքային վիզաներ կամ վիզաներ՝ ԱՄՆ քաղաքացի բարեկամների հետ միավորվելու նպատակով։

Արգելքների մեջ բացառություններ են նախատեսված ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց («գրին քարտ»), երկքաղաքացիություն ունեցողներին, եթե ունեն վավեր անձնագիր արգելքով չհետապնդվող երկրից, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների «որոշ ընտանիքի անդամների» համար։