Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընդհանուր հայցագինը շուրջ 600 մլրդ դրամ է․ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի թափանցիկության ապահովմանը:

 

Վերոնշյալ հարցերի ուղղությամբ կարևորվել է ընտրակաշառքի պատճառահետևանքային կապերի վերհանումը, վարչական ռեսուրսի հստակ սահմանումն ու կուսակցությունների ֆինանսավորման ստանդարտի սահմանումը:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է գնումների ոլորտում քրեական գործերի ընթացքին: Տեղեկատվություն է տրամադրվել կայացվող որոշումների վերաբերյալ` ի ապահովում թափանցիկության: Խորհրդի անդամներն անդրադարձել են պետական գնումների կարգավորումներին, Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործողություններին, հանրային վերահսկողության մեխանիզմներին, լրացուցիչ լծակների նախատեսմանը, ձևաչափերին, գնումների գործընթացում կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ ներկայացվել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 մլրդ 20 մլն դրամի գույքային վնաս: Վերականգնվել է 1 մլրդ 163 մլն 514 հազար դրամ գույքային վնաս:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված եղել է 152 հայցադիմում՝ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում: Արգելանք է դրված՝ շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 540 մլրդ դրամական միջոցի վրա: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ: Կայացվել է 5
դատական ակտ, կնքվել է հաշտության 8 համաձայնություն:

Հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7
անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ` 815 մլն 200 hազար դրամ և 50 հազար 720 եվրո: Օրինական ուժի մեջ է մտել 1 դատական ակտ:

Տեղեկացվել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուղղությամբ 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է շուրջ 2 մլրդ 785 մլն դրամ կամ 7 մլն 69 հազար դոլար: 2024-ին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 մլրդ 785 մլն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

2024 թ. ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն 341 հազար դրամ: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 43
հայցապահանջ՝ 207 մլն դրամի:

2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 3 մլրդ 365 մլն դրամ: 2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 4 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 275 մլն դրամ:

2025-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարարված հայցերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 218 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել՝ Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը, Դիլիջան համայնքի մանկապարտեզի մասնաշենքը, Մարտունի համայնքի մարզադաշտը:

Տեղեկացվել է նաև, որ Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում վերականգնել է 11մլն 310 հազար դոլարին համարժեք 4 մլրդ 462 մլն 706 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ ստեղծված Վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17 մլրդ 167 մլն դրամ:

Օրակարգի վերջին հարցով ներկայացվել են Ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները և առկա խնդիրները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում վերջին շրջանում աճել է ազդարարումների թիվը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ 2021 թվականին ազդարարման թիվը եղել է 75, 2022 և 2023 թթ.-ին` 116-ական, 2024-ին` 380, իսկ 2025-ի առաջին կիսամյակում արդեն իսկ այդ թիվը հասել է 282-ի:

 

Ըստ պատասխանատուների, Ազդարարման համակարգի կատարելագործման գործում հաշվի է առնվում նաև միջազգային փորձը, անանունության և անվտանգության երաշխիքների կատարելագործումը: Ներկայացվել են նաև համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

 

Ամփոփելով` վարչապետ Փաշինյանը հանձնարարել է խորհրդի նիստում քննարկված և բարձրացված խնդիրների շուրջ շարունակել քննարկումները և դրանց լուծման քայլերը ներկայացնել հաջորդ նիստում: