Նաթանզում միջուկային օբյեկտների ներսում ռադիոլոգիական աղտոտում է հայտնաբերվել. Գրոսսի

Լուրեր

08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
Բոլորը

Իսրայելի հարվածներից հետո Նաթանզում իրանական միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Նաթանզում գտնվող օբյեկտների ներսում կա ռադիոլոգիական և քիմիական աղտոտում», – ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Գործակալության ղեկավարի խոսքով՝ միջուկային օբյեկտներում ռադիոլոգիական և քիմիական աղտոտումը հնարավոր է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցառումների դեպքում:

​​​«Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտներին հարվածներ երբեք չպետք է հասցվեն՝ անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դա կարող է վնաս հասցնել և՛ մարդկանց, և՛ շրջակա միջավայրին», – ասել է Գրոսսին:

Նրա խոսքերով՝ վնասվել է Նաթանզում միջուկային օբյեկտի մի մասը, որն արտադրում է մինչև 60 տոկոս հարստացված ուրան: «Իրանը հաստատել է, որ ի սկզբանե հարձակման է ենթարկվել միայն Նաթանզում վառելիքի հարստացման գործարանը։ Այն ներառում է հիմնական և փորձարարական գործարան: Փորձարարական գործարանի վերգետնյա մասը, որտեղ Իրանը մինչև 60% հարստացված ուրան էր արտադրում U-235 իզոտոպով, ոչնչացվել է»,- ասել է նա։

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան՝ միջուկային տեղակայանքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու և խաղաղ նպատակներով դրանց օգտագործումը շարունակելու համար:

Գրոսսին հայտարարել է, որ պատրաստ է որքան հնարավոր է շուտ այցելել Իրան՝ իրավիճակը գնահատելու և անվտանգությունն ապահովելու համար:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանը հրթիռների երրորդ ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մի քանի հրթիռ հարվածել է ազգային անվտանգության նախարարության շենքին։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։