Հակասություն՝ ՔՊ-ում․ գումարով ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը բացասական եզրակացություն ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստն այսօր թեժ էր․ քննարկվում էր գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն նախատեսող օրենսդրական նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, ներկա չէր․ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ նախարարը վատառողջ է։ 

Փոխարենը ներկա էին Պապիկյանի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը։ Նախագծի հեղինակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց՝ զորակոչի ենթակա քաղաքացիների ընդամենը 31,4 տոկոսն է ծառայել, եթե ԱԺ-ն ընդունի իր նախագիծը, Հայաստանում 25 տոկոսով ավելի զորակոչ կլինի։

«Անարդարությունն այսօր առկա է և շատ անարդար իրավիճակ ունենք այսօր ՀՀ-ում, օրենքը գալիս է շտկելու այդ անարդար իրավիճակը»,- ասաց Հայկ Սարգսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ անարդարությունը վերացնում են, ոչ թե գումարով օրինականացնում։ Պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ շարունակեց թիմակցին՝ նախագիծը սոցիալական անհավասարության մասին է։ Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծն այդ առումով խնդրահարույց է համարել նաև մարդու իրավունքների պաշտպանը, բայցև պնդեց՝ խտրականություն չկա։

Սարգսյանի նախագծով, որում լրացումներ է արել Հայաստանի Կառավարությունը, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել մեկ ամիս, 18 միլիոնի դեպքում՝ 4 ամիս։ Բացի այդ, արական սեռի ներկայացուցիչները մինչև 16 տարեկան դառնալը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելիս վճարելու են 15 միլիոն դրամ, պարտադիր զինվորական ծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքն էլ 27-ի փոխարեն 32 կդառնա։ 

Նախագծի հետ կապված վերապահումներ ունեն ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլև Հայկ Սարգսյանի թիմակիցները։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, օրինակ, դեմ է 1 ամիս ժամկետով զինծառայությանը։ Նախագծի ընդունման դեպքում ծառայության երկու տարին ևս կրճատվելու է՝ դառնալով մեկուկես տարի։ Ալեքսանյանն առաջարկեց, որ մեկուկես տարվա ծառայությունից հետո բուհերում անվճար կրթություն  և  մի քանի տարով անվճար առողջապահական ապահովագրություն ապահովվի զորացրվածների համար։ Ասաց՝ եթե սրանք ներառվեն նախագծում, ինքը կողմ կքվեարկի, հակառակ դեպքում՝ կարծում է, որ անարդար նախագիծ է։ Հայկ Սարգսյանն ասաց՝ կողմ է Ալեքսանյանի առաջարկին, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց՝ առհասարակ դեմ է նախագծին և առաջարկեց հետ կանչել այն։

Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց, որ նախագիծը հետ չի կանչելու։ Ընդգծեց՝ այն նաև Նիկոլ Փաշինյանի հետ են քննարկել, Անդրանիկ Քոչարյանին հրավիրել է քննարկումներին, բայց վերջինը չի մասնակցել։ Սարգսյանը նաև տարակուսեց՝ Քոչարյանը սկզբում նախագծի վերաբերյալ առարկություններ չի ունեցել, կողմ է եղել, բայց հիմա, իր համար անհասկանալի պատճառներով, դեմ է։ Անդրանիկ Քոչարյանը հերքեց թիմակցի պնդումները։

Օրինագծի հեղինակը պնդեց, թե հանրությունը կողմ է այս փոփոխություններին․ սա պարզել են վարչապետի աշխատակազմի կողմից պատվիրված հարցումների միջոցով: Ի վերջո, գլխադասային հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ։ Կողմ էին «Քաղաքացիական պայմանագրի» 5 պատգամավորներ, դեմ՝ 4 ընդդիմադիրներ: Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց թիմակցի նախագծին։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ում մեկ անգամ էլ կքննարկեն Հայկ Սարգսյանի նախագիծը։ Իշխանական պատգամավորն էլ պնդեց՝ փորձելու է իր հեղինակած օրինագիծն ընդգրկել հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստի օրակարգ: Այն կընդգրկվի՞ օրակարգում, թե ոչ՝ կորոշեն պատգամավորները՝ քվեարկությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան