Լոռիում սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ :

2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19.05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Գ. Նավոյանը, «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ` Գ.Դավթյանը և «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ` Ա. Սեդրակյանը:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ, երբ ինքնությունը դեռևս չպարզված անձը, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց՝ իր մոտ պահած հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել:

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողություններով պարզվել է, որ վերոհիշյալ կրակոցները կատարվել են սև «ՎԱԶ-21074» մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից, որով և ենթադրյալ հանցանք կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նույն օրը՝ ժամը 18:05-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունից ստացված հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 15/1 հասցեի մոտ հայտնաբերվել է ՎԱԶ-21074 մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ այրվող վիճակում: Կատարված դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել և վերցվել են 30 պարկուճ: Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նկատի ունենալով, որ փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է միաժամանակյա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն, հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել են մոտ երկու տասնյակ անձինք: Բուժօգնության դիմած քաղաքացիները ճանաչվել են տուժող: Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: