Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըմբիշ Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում տուշեով հաղթել է ադրբեջանցի Նազարովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ըմբիշ Արարատ Ավետիսյանը կամային գեղեցիկ հաղթանակ էր տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ: Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: