Ըմբիշ Արարատ Ավետիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում կամային գեղեցիկ հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք՝ ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ: