Ռուբիոն հրահանգել է աշխատանքից ազատել USAID-ի արտերկրի բոլոր աշխատակիցներին

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դեսպանատներին յրահանգել է սկսել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մնացած բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրահանգի իրականացումը։ Նա նշել է, որ Պետքարտուղարությունը մինչև երկուշաբթի կստանձնի USAID-ի արտաքին օգնության ծրագրերի կառավարումը, գրում է ABC News-ը։

Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել էր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը՝ մի քանի դաշնային գործակալություններում, այդ թվում՝ Պետքարտուղարությունում զանգվածային կրճատումներ կատարելու մասին, և հայցվորները պնդում են, որ Ռուբիոյի վերակազմակերպման ծրագիրը, կարծես թե, խախտում է այդ արգելքը։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծրագիրն արդեն ընթացքի մեջ էր, երբ նախագահը հրամանագիրը հրապարակել էր, ուստի հնարավոր խախտում չկա։ ԱՄՆ շրջանային դատավոր Սյուզան Իլսթոնը դեռևս որոշում չի կայացրել։

Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Ռուբիոյի հրահանգն «անակնկալ չէր»։

«Դա նոր բան չէր։ Դա այն էր, ինչ մենք կանխատեսել էինք այս տարվա փետրվար և մարտ ամիսներին»,- ասել է նա։

Ռուբիոն դեսպանատներին հանձնարարել է հետևել դեպարտամենտի ծրագրին՝ մինչև սեպտեմբերի 30-ը «վերացնել USAID-ի բոլոր արտասահմանյան գրասենյակները»։

USAID-ի մնացած բոլոր արտասահմանյան աշխատակիցների հեռացումը Թրամփի վարչակազմի և Իլոն Մասկի ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) վերջին քայլերից է՝ ոչնչացնելու ԱՄՆ օգնության գործակալությունը և ազատելու դրա ավելի քան 10,000 աշխատակցի և կապալառուների։ Նրանք USAID-ը դարձրել էին  վերացման իրենց առաջին թիրախներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի