Պատմության ամենամեծ գործարքը․ Էրդողանը հայտնել է, որ Ինդոնեզիան թուրքական Kaan 48 կործանիչի գնման 10 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինդոնեզիան Թուրքիայից կգնի 48 հատ Kaan հինգերորդ սերնդի կործանիչ՝ ավելի քան 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով: Այս մասին հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Middle East Eye-ը։

Պայմանագիրը ստորագրվել է Ջակարտայում անցկացվող Indo Defence 2025 ցուցահանդեսում, որին մասնակցել են թուրքական պաշտպանական ընկերությունները։ Գործարքի ժամկետը 10 տարի է և ներառում է Kaan ինքնաթիռի որոշ բաղադրիչների համատեղ արտադրություն Ինդոնեզիայում։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր ինդոնեզացի գործընկեր Պրաբովո Սուբիանտոյին՝ պայմանագիրը որակելով որպես Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական արդյունաբերության արտահանման ամենամեծ գործարքը։

Պաշտպանական արդյունաբերության ոլորտի թուրք փորձագետ Յուսուֆ Ակբաբան ասել է, որ գործարքը կարևոր նշանակություն ունի Kaan նախագծի համար՝ նշելով, որ Անկարան դժվարություններ կունենար միայնակ հինգերորդ սերնդի ինքնաթիռի մշակումը ֆինանսավորելու համար։

«Ծախսերը կրճատելու համար անհրաժեշտ է ավելացնել պատվերների քանակը։ Միավորների քանակի աճին զուգընթաց ինքնաթիռի մեկ միավորի գինը նվազում է»,- ասել է Ակբաբան Middle East Eye-ին։

Ակբաբան կարծում է, որ Ինդոնեզիայի մասնակցությունը կարող է հետաքրքրություն առաջացնել իսլամական երկրների և ասիական շուկայի այլ պետությունների կողմից։

«Այդպիսի երկրներ, ինչպիսիք են Կատարը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան և մի քանի այլ երկրներ, նույնպես դիտարկում են ինքնաթիռի ձեռքբերման հարցը։ Ինդոնեզիայից ստացված այս պատվերից հետո այդ երկրներում գնման գործընթացները նույնպես կարող են արագանալ»,- ասել է նա։

Անցյալ տարի Ադրբեջանը հայտարարել էր նախագծին իր մասնակցության մասին, իսկ հունվարին լուրեր տարածվեցին, որ Սաուդյան Արաբիան հետաքրքրված է գործընկեր դառնալով, չնայած դա դեռևս տեղի չի ունեցել։

Ջակարտային Kaan-ը կօգնի փոխարինել F-16-ների հնացած նավատորմը և լրացնել KF-21 նախագծի Հարավային Կորեայի հետ բաժանման հետևանքով առաջացած բացը։ Մասնագետները նշում են, որ KF-21-ը իսկական հինգերորդ սերնդի ինքնաթիռ չէ, մինչդեռ Kaan-ը ունի վեցերորդ սերնդի որոշ հնարավորություններ, ինչպիսիք են արհեստական ​​բանականության ինտեգրումը և անօդաչու թռչող սարքերի հետ փոխգործունակությունը։

Թուրքիան հինգերորդ սերնդի ինքնաթիռ է մշակում 2010 թվականից, սակայն նախագիծն արագացավ այն բանից հետո, երբ 2019 թվականին ԱՄՆ-ն Անկարային հեռացրեց F-35 ծրագրից՝ ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգը գնելու պատճառով։

Kaan-ն առաջին թռիչքը կատարել է 2024 թվականի փետրվարին՝ ժամանակավորապես օգտագործելով General Electric-ի երկու F110-GE-129 շարժիչներ, նույնը, ինչ թուրքական F-16-ներում։ Turkish Aerospace Industries (TAI)-ը, որը ղեկավարում է նախագիծը, աշխատում է ինքնաթիռի համար տեղական արտադրության շարժիչի վրա։ Ընկերությունը նպատակ ունի առաջին ինքնաթիռը Թուրքիայի ռազմաօդային ուժերին մատակարարել մինչև 2028 թվականի վերջը, չնայած որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ դա կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը։

Առաջին 10 Kaan Block-1 կործանիչները նախատեսված է մատակարարել Թուրքիայի ռազմաօդային ուժերին 2030-2033 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի