Լոս Անջելեսի ոստիկանությունը «զանգվածային ձերբակալություններ» է իրականացրել գիշերային պարետային ժամի սահմանման ֆոնին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ գիշերային պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքի կենտրոնի փողոցներում մարդկանց հավաքվելու ընթացքում «զանգվածային ձերբակալություններ» են ընթանում, գրում է France 24-ը։

Լոս Անջելեսի իշխանությունները մինչև չորեքշաբթի առավոտ պարետային ժամ են պահպանել, քանի որ տեղական պաշտոնյաները փորձում էին վերահսկել բողոքի ցույցերը, որոնք Դոնալդ Թրամփը անվանել էր «օտարերկրյա թշնամու» ներխուժում։

«Ես տեղական արտակարգ դրություն և պարետային ժամ եմ հայտարարել Լոս Անջելեսի կենտրոնում՝ վանդալիզմը, թալանին վերջ տալու համար»,- երեքշաբթի ուշ երեկոյան լրագրողներին ասել է քաղաքապետ Քարեն Բասը։

Նա հավելել է, որ քաղաքի ավելի քան 500 քառակուսի մղոն տարածքից մեկ քառակուսի մղոնը (2.5 քառակուսի կիլոմետրը) փակ կլինի հանրության համար ժամը 20:00-ից մինչև 06:00-ն․ բոլորի համար՝ բացառությամբ տեղի բնակիչների, լրագրողների և արտակարգ իրավիճակների ծառայությունների։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ իրականացնում է գիշերային պարետային ժամին հակառակվող ցուցարարների «զանգվածային ձերբակալություններ»։

«Մի քանի խմբեր շարունակում են հավաքվել Սփրինգից մինչև Ալամեդա ընկած 1-ին փողոցում՝ քաղաքի կենտրոնում սահմանված պարետային ժամի տարածքում։ Այդ խմբերը գործ է տարվում և զանգվածային ձերբակալություններ են սկսվում։ Պարետային ժամ է հայտարարվել»,- X-ում նշել է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը։

Մի ցուցարար AFP-ին ասել է, որ անկարգությունների պատճառը մեծ թվով օտարերկրացի և լատինոամերիկյան բնակչություն ունեցող քաղաքում միգրանտների ձերբակալությունն էր։

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նրանք դա անում են անվտանգության համար։ Բայց չեմ կարծում, որ խնդրի մի մասը խաղաղ բողոքի ցույցերն են։ Հակառակ կողմում տեղի ունեցող ամեն ինչ բռնություն է հրահրում»,- ասել է նա պարետային ժամի մասին։

Լոս Անջելեսից հետո բողոքի ցույցեր են սկսվել նաև երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Ատլանտայում, Չիկագոյում, Դալլասում, Տեխասում, Օսթինում և Սան Ֆրանցիսկոյում։

ԱՄՆ նախագահ Թրամփը Լոս Անջելես է ուղարկել Ազգային գվարդիայի 4000 զինծառայողի, ինչպես նաև 700 ակտիվ ծովային հետևակայինի, ինչը, նրա խոսքով, անհրաժեշտ սրացում է վերահսկողությունը վերականգնելու համար՝ չնայած տեղական իրավապահ մարմինների պնդումներին, որ նրանք կարող են կարգավորել հարցերը։

Բանակի մամուլի խոսնակը նշել է, որ զինվորները, ինչպես սպասվում է, փողոցներում կլինեն երեքշաբթի օրվա ուշ երեկոյան կամ չորեքշաբթի։ Նրանց առաքելությունը կլինի դաշնային օբյեկտների պահպանումը և «դաշնային սպաներին ներգաղթի իրավապահ գործողություններում ուղեկցելը պաշտպանություն ապահովելու համար»։

Պենտագոնը հայտարարել է, որ զինվորականների տեղակայումը ԱՄՆ հարկատուներին կարժենա 134 միլիոն դոլար։

«Այն, ինչին դուք ականատես եք լինում Կալիֆորնիայում, խաղաղության, հասարակական կարգի և ազգային ինքնիշխանության վրա լիակատար հարձակում է, որն իրականացվում է օտարերկրյա դրոշներ կրող ապստամբների կողմից՝ մեր երկրի վրա օտարերկրյա ներխուժումը շարունակելու նպատակով։ Այս անարխիան չի շարունակվի։ Մենք թույլ չենք տա, որ դաշնային գործակալները հարձակման ենթարկվեն, և մենք թույլ չենք տա, որ ամերիկյան քաղաքը նվաճվի օտարերկրյա թշնամու կողմից»,- ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայի ռազմական բազայում։

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն էլ ասել է, որ Թրամփի կողմից քաղաքի ցնցող ռազմականացումը «բռնակալի, այլ ոչ թե նախագահի» վարքագիծ է։

«Մարզված մարտիկներին փողոցներ դուրս բերելն աննախադեպ է և սպառնում է մեր ժողովրդավարության հիմքին»,- ասել է նա։

Հյուսիսային Կալիֆորնիայի ԱՄՆ շրջանային դատարանում ներկայացված հայցում Նյուսոմը խնդրել է արգելել զորքերի օգտագործումը որպես ցանկացած ոստիկանական ուժ և սահմանափակել դրանք դաշնային շենքերի պահպանմամբ։

ԱՄՆ շրջանային դատավոր Չարլզ Բրեյերն էլ հինգշաբթի լսումներ է նշանակել՝ նախագահ Դոնալդ Թրամփին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին ԱՄՆ Սահմանադրությունը խախտելու մեջ մեղադրող միջնորդության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 7-ին՝ քաղաքում անօրինական ներգաղթյալների դեմ ICE-ի կողմից իրականացված ռեյդերից հետո: Մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։ Միջոցառումների ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։ Բռնի ձերբակալությունները հանգեցրել են բողոքի ցույցերի, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի