Ադրբեջանն և Կանադան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել․ քննարկվել են ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի խոչընդոտները

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաքվում այսօր տեղի են ունեցել Ադրբեջանի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդմամբ՝ խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել են արտաքին գործերի նախարարության ամերիկյան գործերի վարչության պետ Էսմիրա Ջաֆարովան և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գործադիր տնօրեն Անդրեաս Վայչերտը։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական կապերի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը միջազգային միջոցառումների շրջանակում՝ կայուն քաղաքական երկխոսության խթանման համար:

Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու կարևորությունը:

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները տնտեսական ոլորտում համագործակցության, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։

«Հանդիպմանը նաև մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի և այդ գործընթացին խոչընդոտող գործոնների, մեր երկրի կողմից երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի, ինչպես նաև «օկուպացիայից ազատագրված» տարածքներում ականների խնդրի և այնտեղ իրականացվող լայնածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի