Պուտինը զանգահարեց ինձ Ղրիմի բռնակցումից հետո և փորձեց պայմանավորվել թաթարների լոյալության հարցում․ Մուստաֆա Ջեմիլև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ղրիմի բռնակցումից հետո ռուսական իշխանությունների վերաբերմունքը Ղրիմի թաթարների հանդեպ ագրեսիվ է, Factor TV-ի հետ զրույցում նշում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ղրիմի թաթարներ առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևը։

Ըստ նրա՝ օկուպացիայից հետո ռուսական իշխանությունները բազմաթիվ թաթար ակտիվիստների առևանգել և սպանել է, իսկ Ղրիմի թաթարների մի մասը, որոնք 50 տարի ի վեր (1994 թվականի արտաքսումից հետո) պայքարում էին հայրենիք վերադառնալու համար, կրկին լքել են թերակղզին։ Բացի

Ջեմիլևը ներկայում Ղրիմում տիրող ռեժիմը համեմատում է 1930 թվականների ԽՍՀՄ-ի հետ։ Նրա խոսքով՝ մինչև ռուսական օկուպացիան ուկրաինայի իշխանությունները Ղրիմի թաթարներին ընկալում էին որպես պոտենցիալ ոչ լոյալ տարր, սակայն 2014 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց թաթարներն են Ղրիմն Ուկրաինայի կազմում լինելու ամենահավատարիմ կողմնակիցները։

Մուստաֆա Ջեմիլևը հիշատակում է նաև 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մասին՝ նշելով որ նա փորձում էր իր հավաստիացումը ստանալ ռուսական իշխանությունների հետ Ղրիմի թաթարները բախումները թույլ չտալու մասին, սակայն Ջեմիլիևը Պուտինին առաջարկել է այդ հարցերը քննարկել Ուկրաինայի իշխանությունների հետ։

Անդրադառնալով Հայաստանի և հայերի հանդեպ վերաբերմունքի մասին հարցին՝ Ղրիմի թաթարների ղեկավարը նշում է՝ իրենց արյան մեջ, բացի թյուրքականից, նաև Ղրիմի այլ ավանդական բնակիչների՝ հույների, գոթերի և հայերի արյուն կա։ Նա նաև նշում է, որ Ղրիմի թաթարների առաջնորդները կարող էին միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն նրանք որոշակը անվստահություն ունեն Հայաստանի հանդեպ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Երևանի ռուսամետ քվեարկությունների պատճառով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան