Եվրոպան պետք է հնարավոր բոլոր միջոցներով կանգնի Հայաստանի կողքին. ԵԽ պատգամավոր

Լուրեր

12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
12.12.2025 | 20:45
Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 20:41
Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին
Բոլորը

Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Ֆրանսուա Քսավիյե Բելյամին կարծում է, որ Եվրոպան պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներով կանգնել Հայաստանի կողքին՝ կանխելու ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան։

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս բանակցությունները՝ հաշվի առնելով Բաքվի կողմից առաջադրվող մշտական, երբեմն էլ փոփոխվող պահանջները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ռիսկեր և հնարավորություններ կան այս փուլում։ Եվ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղությանը նպաստելու համար։ 

-Սկսեմ ձեր վերջին հարցից, եթե թույլ կտաք։ Չեմ կարող ինքնաբերաբար ասել, որ ես ամենալավ մասնագետն եմ այս բանակցությունների հարցում, քանի որ մենք չենք կարող դրանց ներսից հետևել։ Բայց կարող եմ ասել, թե ինչ պետք է անի Եվրոպան այսօր և ինչի ենք մենք սպասում նրանից։ Իմ կարծիքով՝ մենք իրադարձությունների անվտանգությունը երաշխավորելու պարտավորություն ունենք, և այդ անվտանգությունը սպառնալիքի տակ է միայն մեկ դերակատարի պատճառով, պետք է դա պարզ ճանաչել։ Այդ դերակատարը Ալիևն է, որը որոշեց Արցախի կարգավիճակի հետ կապված դիվանագիտական գործընթացը խզել։ 2020 թվականին, սկսելով ռազմական ագրեսիա, նա շրջափակեց Արցախը՝ համամարդկային խոշտանգումների ենթարկելով տեղաբնակներին։ Այնուհետև իրականացվեց էթնիկ զտումների քաղաքականություն՝ աշխարհի աչքի առջև, և, ցավոք, ԵՄ-ն ևս շատ լուռ մնաց։ Ցավոք, այսօր կրկին Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, ինչը մենք տեսել ենք վերջին օրերին՝ Բելգիայի խորհրդարանում լսելով այդ երկրի դեսպանին։ Ադրբեջանն այդ սարսափելի հռետորաբանությունն է օգտագործում և «Արևմտյան Ադրբեջան» մտայնությունով փորձում է հայաստանյան տարածքների հանդեպ ոտնձգություններն արդարացնել։ Պետք է կտրել այս շրջադարձը։ Իրականում կա մի սպառնալիք, դա Ադրբեջանն է, իսկ զոհը՝ Հայաստանը։ Եվ Եվրոպան պարտավոր է կանգնել Հայաստանի կողքին՝ բոլոր հնարավոր միջոցներով՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան։

-Ինչպե՞ս եք գնահատում Կայա Կալլասի վերջին այցը Բաքու այն իրավիճակում, երբ Ադրբեջանին մեղադրում են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Այսպիսի այցը համապատասխանում է այն արժեքներին, որոնք ԵՄ-ն հայտարարում է, թե պաշտպանում է։ 

-Այդ այցի մեջ կա երկու բան, որ ինձ խորապես ցնցում է, և մի քանի օր առաջ հնարավորություն ունեցա դրա մասին անձամբ խոսել Կայա Կալլասի հետ։ Դիվանագիտության նշանակությունն է խոսել այն մարդկանց հետ, որոնց հետ մենք լուրջ տարաձայնություններ ունենք։ Եվ, երբ ես ասում եմ, որ Եվրոպան պետք է ստանձնի այդ զսպող դերը, դա նշանակում է խոսել Ադրբեջանի հետ՝ նրան անկեղծորեն ասելու համար, թե ինչ դիրքորոշում ունի ԵՄ-ն։ Բայց այս այցի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ տիկին Կալլասը միայն Բաքու գնաց, մինչդեռ ես կարծում էի, որ նա նաև Երևան պիտի գնա, սակայն այդ այցը հետաձգվել էր։

Կարծում եմ՝ բացարձակապես վճռորոշ է, որ տիկին Կալլասը հնարավորինս շուտ հնարավորություն ունենա հանդիպելու Հայաստանի կառավարության հետ, և հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունն էլ պատրաստակամ կլինի հանդիպել։ Կարծում եմ՝ հիմնարար նշանակություն ունի, որ մենք ցույց տանք, թե որ կողմում ենք գտնվում։ Եվրոպական խորհրդարանում մենք հյուրընկալել ենք Նիկոլ Փաշինյանին, որը եկել և խոսել է Եվրախորհրդարանի պատգամավորների առջև. դա մեզանից երկարատև ջանքեր է պահանջել։ Մենք մեր մասով ընտրել ենք, թե ում ենք հյուրընկալում, և դա, իհարկե, ուժեղ խորհրդանշական նշանակություն ուներ։ Մենք ցույց ենք տալիս, թե որ կողմում ենք այսօր. մենք գտնվում ենք այն ժողովրդի կողմում, որը պաշտպանում է իր հիմնարար իրավունքները, և ոչ թե այն բռնապետի կողմում, որը որոշել է խախտել նույնիսկ իր սեփական ժողովրդի իրավունքները։

Երկրորդ բանը, որ ինձ խորապես ապշեցրեց, այն ուղերձներն էին, որոնք տարածվեցին այս այցի ընթացքում։ Երբ կրկին փորձ է արվում Ադրբեջանին ներկայացնել որպես Եվրոպայի գործընկեր՝ նույնիսկ էներգետիկ համագործակցության հարցում, պարզ երևում է լրջագույն հակասություն։ Եվ ես հենց այս ձևակերպմամբ էլ ասացի բարձր ներկայացուցիչին՝ սա խիստ անհամապատասխանություն է։ Մենք բացատրում ենք, որ Ռուսաստանը մի բռնապետություն է, որն իր երկրում խախտում է հիմնարար իրավունքները և անարդարացիորեն հարձակվում իր հարևանների վրա, ու հենց այդ պատճառով էլ մենք որոշել ենք կիրառել պատժամիջոցներ նրա դեմ և դադարեցնել էներգակիրների ներմուծումը Մոսկվայից։ Բայց ինչպե՞ս կարող ենք բացատրել այն, որ նույնը չի կիրառվում Ադրբեջանի հանդեպ, որը նույնիսկ սեփական ժողովրդի դեմ խախտում է հիմնարար իրավունքները խիստ անպատշաճ կերպով, խախտում է այդ իրավունքները մեր երկրներում ևս, որովհետև ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը սպառնում է իր քաղաքական ընդդիմախոսներին և երբեմն, ցավոք, նույնիսկ նրանց սպանություններ է կազմակերպում Եվրոպայում։ Սա սպառնալիք է, որը ուղղակիորեն առնչվում է մեր պետությունների ինքնիշխանությանը։ Բացի այդ, Ադրբեջանը, ըստ իս, վերջին շրջանում առաջինն էր, որ պատերազմ սկսեց հարևան բնակչության դեմ՝ այդ եղանակով սահմաններ փոխելու և իր շահերը առաջ մղելու նպատակով։ Հետևաբար, որևէ պատճառ չկա նրա համար, որպեսզի նույն չափանիշը, որը կիրառվում է Մոսկվայի դեմ, չկիրառվի նաև Բաքվի դեմ։ Եվ ինձ թվում է, որ այս երկակի ստանդարտն այսօր վտանգի տակ է դնում ամբողջ եվրոպական դիվանագիտության նկատմամբ վստահությունը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։