«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի
Հայաստանի Սուպերգավաթակիր Երևանի «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի կազմում:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել 28-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը։
Ալեքսանդրոսն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է Հունաստանում, մասնակցել հունական Սուպերլիգայի 85 հանդիպման:Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: