ՊՆ փոխնախարարը` Սյունիքում անչափահասների մոլորվելու դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բան չեմ կարող ասել՝ տեղեկատվության չեմ տիրապետում։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզում երկու անչափահաս երեխաների անհետ կորելու դեպքին՝ ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգյանը։

Նա առաջարկեց տեղեկություն ստանալ ԱԱԾ-ից։ Հարցին՝ արդյո՞ք սահմանները չեն հսկվում սահմանապահների և ՊՆ ծառայողների կողմից, այդ պայմաններում ինչպե՞ս է հնարավոր սահմանային հատումները, Հրաչյա Սարգսյանն ասաց․ «Տեսե՞լ են ու չեն ֆիքսե՞լ»։

Հստակեցնող հարցին՝ ինչպե՞ս է իրականացվում ծառայությունը, քանի որ թշնամին էլ կարող է ներթափանցել ՀՀ տարածք, պաշտոնյան ասաց․ «Այս պահին տեղեկություն չունեմ, չեմ կարող պատասխանել»։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, առավոտյան հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնում են, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում: 

Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Factor TV-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Արավուսի նախկին համայնքապետ, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն էլ հայտնել էր, որ գիշերը ժամը 1-ի սահմաններում երկու տղաները ձի են նստել ու գնացել սահմանի մոտ գտնվող իրենց ձիուն բերելու։ «Գնացել ու բռնվել են էլի»,- ասել էր Հովսեփյանը: Վերջինս հայտնել էր, որ տղաներից մեկն իրենց՝ Արավուս գյուղից է, մյուսը՝ Տեղից։ Ավագանու անդամը պատմում է՝ անգամ ծնողները չեն իմացել, որ տղաները գնացել են ձիու հետևից, առավոտյան են տեսել, որ տանը չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան