Քննարկվել են հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Մանրամասներ են ներկայացվել բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումների՝ գյուղատնտեսական ապահովագրության, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, կարկտահարության վնասների փոխհատուցման տարբերակների վերաբերյալ: Զեկուցվել է նաև մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կառավարման, գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկա վիճակի վերաբերյալ, մանրամասներ են ներկայացվել գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետության ուսումնասիրությունների վերաբերյալ: Նշվել է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, գազագեներատորային հակակարկտային կայանքները չունեն գիտական հիմնավորում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են կարկտաբեր ամպերի հայտնաբերմանը, կարկուտի ռիսկերի սցենարների մշակման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության պասիվ տարբերակներին, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական ապահովագրությունը և կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ըստ պատասխանատուների, դրանք ամենաարդյունավետ մեթոդն են գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում վարչապետը կարևորել է կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառումը և հանձնարարել շարունակել այս ուղղությամբ աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։