«Նա Իրան բերեց անկախություն»․ Կապույտ մզկիթում նշվեց Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.06.2025 | 21:15Այսօր Երևանի Կապույտ մզկիթում նշվեց իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցը։ Խոմեյնին 1979 թ․-ից մինչև իր մահը՝ 1989 թ․, եղել է Իրանի գերագույն ղեկավար։ Նա 1978-79 թթ. առաջնորդել է իսլամական հեղափոխությունը։ Խոմեյնիի առաջնորդությամբ՝ Իրանում հաղթանակել է Իսլամական հեղափոխությունը, և Իրանի ժողովրդի համար սկսվել է նոր տարեգրություն:
Մանրամասները՝տեսանյութում։
Աննա Բաբաջանյան