Կրակոցներ են արձակում հոգեբանորեն ճնշելու համար, ուշադրություն չենք դարձնում. ԳՇ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
Բոլորը

ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սահմանային իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն։ Այս մասին նա հայատարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Այո՛, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն տալիս է»,- ասաց Ասրյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք չեն եղել կրակողները՝ ԳՇ պետը նկատեց. «Միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները։ Առաջինը կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով նպատակները հետևյալն են՝ փորձում են մեր զինծառայողների, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել։ Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։

Դիտարկմանը՝ ի՞նքն էլ է վարչապետի պես կարծում, որ պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն, Ասրյանը նշեց. «Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, և այն ինչ նա հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան