Շոկի մեջ չեմ Փաշինյանի գրառումներից. Ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորական գրառումներից, այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարարը պատասխանելով Factor.am-ի հարցին:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքն արդեն գրառմամբ է հանդես եկել և թեմայի շուրջ իր կարծիքն ասել է:

«Ես ընդամենն ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, իրենք պետք է որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպես ամեն մեկի համար, ով իր գործառույթից ելնելով այն, ինչ-որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ և այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեզ համար որքանո՞վ է կոռեկտ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ-որ X սրբազանի և նրա քեռակնոջ կենակցելու վերաբերյալ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչն ինքը նպատակահարմար է գտնում»:

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան