ՌԴ-ն և Ուկրաինան օգուտներ են տեսնում Ստամբուլի բանակցություններում, սպասվում է հաջորդ փուլը. Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են շարունակվել, քանի որ «երկու կողմերն էլ գիտակցում են երկխոսության արժեքը», գրում է Turkiye today-ը։

«Մենք սպասում ենք, որ կլինի ևս մեկ փուլ, որովհետև երկու կողմերն էլ տեսնում են, որ միավորվելն օգուտ է բերում»,- ասել է Ֆիդանը թուրքական պետական ​​TRT Haber-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է՝ Թուրքիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ անփոփոխ է մնացել սկզբից ի վեր, նաև վերահաստատել, որ Անկարան չի ցանկանում հակամարտություն տարածաշրջանում: Ըստ նրա՝ պատերազմի հետևանքով զոհվել և վիրավորել է ավելի քան 1 միլիոն մարդ, ավերվել են խոշոր քաղաքներ, կաթվածահար է եղել տարածաշրջանային տնտեսությունը։ Ֆիդանը զգուշացրել է՝ վտանգ կա, որ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմն ավելի կսրվի։

«Խոսքը միայն երկու երկրների մասին չէ, նրանց հետևում կանգնած այլ երկրներ նույնպես մեկի կամ մյուսի կողմից են։ Սա վերածվում է ավելի գլոբալ պատերազմի։ Սկզբից մենք ջանքեր ենք գործադրել այս պատերազմը դադարեցնելու հենց այս պատճառով։ Սա միայն երկու երկրների միջև պատերազմ չէ, սա պատերազմ է, որին մասնակցում են նրանց հետևում կանգնած երկրները՝ համաշխարհային տարածման վտանգով»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի նախկին նախաձեռնությունները, այդ թվում՝ Սև ծովի հացահատիկի համաձայնագիրը, 2022 թվականի մարտի խաղաղության բանակցությունները և գերիների փոխանակումները:

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպմանը Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացրել են փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հրադադարի իրենց պայմանները, նաև կիսվել են տեսակետներով հնարավոր առաջնորդների գագաթնաժողովի վերաբերյալ: Կոնսենսուս է ձեռք բերվել հետագա բանակցությունները հաջորդ փուլում անցկացնելու վերաբերյալ։

«Բանակցությունները չեն ներառել կոշտ վեճեր, տեղի են ունեցել ամուր բանակցություններ։ Հաշվի առնելով ստեղծված պայմանները և հոգեբանորեն ճնշող մթնոլորտը, պատերազմի հոգեբանությունը՝ սա իսկապես լավագույն մակարդակի հանդիպումն էր, որը կարող էր անցկացվել։ Կարևորը բանակցությունների սեղանից չհեռանալն է և հրադադարի ու խաղաղության դիրքորոշումը շարունակելը։ Սա մեր առաջարկությունն է կողմերին։ Կարևոր չէ՝ այս սեղանը Թուրքիայո՞ւմ է, թե՝ ոչ։ Բայց կողմերը պետք է շարունակեն միասին հավաքվել և խոսել սեղանի շուրջ»,- ասել է նա։

Թուրքիայում երկրների առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու հնարավորության վերաբերյալ Ֆիդանը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դա անել։

«Եթե նրանք (Ռուսաստանը և Ուկրաինան) հանդիպեն ևս մի քանի անգամ, և հարցը հասնի որոշակի կետի, ապա առաջնորդների միջև հանդիպումը կդառնա անխուսափելի», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության, Իրանի և Գազայի հարցերով։ Ֆիդանը հայտնել է, որ Ռուբիոյի հետ քննարկել է Թուրքիայի գնահատականը վերջին երկու ռուս-ուկրաինական հանդիպումների վերաբերյալ, որը նույնպես կիսվել է իր  տեսակետներով և հաստատել, որ այս ճակատում համագործակցությունը կշարունակվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի