Ուկրաինան հրապարակել է վերջին օրերին ոչնչացված ռուսական ինքնաթիռների պաշտոնական թիվը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հունիսի 3-ի առավոտյան հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ թարմացված տվյալներ՝ մայիսի 24-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական բանակը կորցրել է 12 ինքնաթիռ:

Սա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին թարմացումն է ռուսական ռազմական տեխնիկայի ոչնչացման վերաբերյալ հունիսի 1-ից ի վեր, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը «Սարդոստայն» գործողության շրջանակում գրոհել էին Իրկուտսկի և Մուրմանսկի մարզերի օդանավակայանները։

Հավելենք, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի չորս ռազմական օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95, Ту-22 М3 և  Ту-160։ Վերլուծաբաններն էլ հաշվել էին առնվազն 13 վնասված ռուսական ռազմավարական ավիացիոն ինքնաթիռ՝ հիմնվելով արբանյակային պատկերների և տեսանյութերի վրա։

Հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի