Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.06.2025 | 16:07
Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը՝ Թուրքիայի միջնորդությամբ, գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ին։
Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ռուսականը՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի պատվիրակությունը Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել է եվրոպացի գործընկերների հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի