Թրամփի բանագնացը հայտարարել է, որ ՌԴ-ի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ «արդարացի» են

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի մտահոգությունները դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ «արդարացի են»։ Այս մասին ABC News-ին ասել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա արդարացի մտահոգություն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի դիտարկվում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս դիրքորոշումը կիսում են դաշինքի անդամ «առնվազն չորս» այլ երկրներ։

Քելլոգը հավելել է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան դեռևս Ռուսաստանից չեն ստացել հրադադարի առաջարկներով հուշագիրը, սակայն կոչ է արել Կիևին դուրս չգալ պատերազմը դադարեցնելու բանակցություններից։

«Մի՛ ասեք, որ չեք ներկայանա։ Դուք պետք է ցույց տաք, որ լուրջ եք տրամադրված»,- պատմել է նա Ուկրաինայի պաշտպանության նախարար, ուկրաինական կողմից բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ զրույցի մասին։

Քելլոգը նաև կրկնել է, որ բանակցությունների հիմնական նպատակը մնում է հրադադարը և «սպանությունների դադարեցումը»։ Բացի այդ, նա հայտարարել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին ներկա կլինեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի անվտանգության  հարցերով խորհրդականները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը կրկին Վլադիմիր Մեդինսկիին կուղարկի՝ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու պայմանները «ներառում են պահանջ, որ արևմտյան առաջնորդները գրավոր պարտավորվեն դադարեցնել ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնումը և վերացնենՌուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ»։ Այս մասին հայտնել էր Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երեք բարձրաստիճան ռուսական աղբյուրի։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում կայացել էին ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց ընթացքում  ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Հանդիպման միակ իրական արդյունքը գերիների փոխանակումն էր՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, որն ավարտվել է մայիսի 25-ին։

Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային առաջարկել էր հունիսի 2-ին Ստամբուլում անցկացնել ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նախօրեին  հայտարարել էր, որ ռուսական կողմը դեռևս չի ստացել Ուկրաինայից պատասխան՝ հունիսի 2-ին Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու առաջարկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի