«Զանգեզուրի անցումն» ինտեգրացիոն գիծ է Թուրքիայի միջոցով դեպի թյուրքական աշխարհ․ Էրդողան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան այլևս չի ուզում հակամարտություն տեսնել Հարավային Կովկասում, այլ խաղաղություն և հանգստություն է ուզում տեսնել։

«Տարածաշրջանում մշտական ​​խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հորիզոնում է։ Ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, նաև անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Հասանելի խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար։ Մենք նաև զգուշավոր կարգավորման գործընթաց ենք անցնում Հայաստանի հետ»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ այս անգամ այն անվանելով «Զանգեզուրի անցում»։

«Զանգեզուրի անցումն Ադրբեջանի համար ոչ միայն Նախիջևանի հետ ցամաքային կապ է, այլև նոր ինտեգրացիոն գիծ, ​​որը Թուրքիայի միջոցով ձգվում է դեպի թյուրքական աշխարհ։ Կարճ ժամանակում այս անցուղու բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները: Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այդ քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Անկեղծ ասած, մենք կցանկանայինք, որ նրանք օգտվեին այս «փոխադարձ շահեկան» մթնոլորտից։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ և միջանցք կապահովի տնտեսական շահույթ և ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրները»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր Բերձորի օդանավակայանի բացմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի