Մուրացանի հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել 

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Մուրացան հիվանդանոցային համալիրում 1,5 տարեկան երեխա է մահացել։ Factor.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ անձնակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հաստատեց տեղեկությունը և ներկայացրեց մահվան հանգամանքները։

«Մուրացան հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել բուժառու՝ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլյացիայի խանգարման նշաններ։ Արվել են լաբորատոր հետազոտություններ, հետազոտության  տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։

Հիվանդանոց դիմելուց շուրջ 23 րոպե հետո երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։ Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։

Մայիսի 28-ին, երբ դիմել է բժշկական հաստատություն, ըստ մոր պատմածի երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, որի կապակցությամբ  5 օր, բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո 2 օր առաջ (ըստ մոր) երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է Մուրացան հիվանդանոցային համալիր: Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է Մուրացան հիվանդանոց, այնտեղ  գտնվել է 7 օր՝ 3-ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։ Այնուհետը դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։

Հավելենք, որ պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝ Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է Մուրացան հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օբստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։

Մուրացան հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին: Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը»,- հայտնեց ԵՊԲՀ անձնակազմի ղեկավարը։

 

Անի Թամրազյան