Դավիթ Սանասարյանն արդարացվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի,  քիչ առաջ հրապարակեց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատավճիռը՝ ճանաչելով ու հռչակելով Սանասարյանի անմեղությունը:

Գործով ավելի քան հինգուկես տարվա քննությունից հետո դատարանը երկու օր առաջ՝ մայիսի 27-ին հեռացել էր խորհրդակացական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Սանասարյանը մեղադրվում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մասանավորապես, ըստ մեղադրանքի, Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում: Մայիսի 27-ին՝ մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը, վերջին խոսքում հայտարարել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում։

Դատարանում քննվող գործով մեղադրյալ են եղել նաև ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականանցող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Ըստ Սամվել Ադյանին առաջադրված մեղադրանքի՝  որպես ՊՎԾ պաշտոնյա ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019 թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են ՊՎԾ-ի կողմից վերահսկվող օբյեկտներ հանդիսացող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր։ Ըստ մեղադրանքի՝ նրանք նպատակ են ունեցել հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել
Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է արդեն իսկ վերը նշված` Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին վերագրվող գործողություններով:

Սանասարյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ չի եղել Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ ենթադրյալ կապի մասին։

Սանասարյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել գնման մրցույթներում պարտված «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը։

Արաքս Մամուլյան