Բա համալիրում ի՞նչ պիտի տեղի ունենա․ Փաշինյանը՝ Բադալյանների հարսանեկան արարողության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին։ Հիշեցնենք՝ համալիրում տեղի էր ունեցել հանրությանը «Վիվարոյի Վիգեն» անունով հայտնի Վիգեն Բադալյանի եղբոր որդու հարսանիքը։
Ըստ վարչապետի՝ համալիրը տարիներով քանդվում էր, քայքայվում էր ու հիմա միլիարդներ են ներդնում, դեռ չեն կարողանում քայքայման պրոսեցը կանգնեցնել։

«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա… հարյուրավոր ընտանիքներ գնում, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգ աշխատել, երաժիշտները կարող են հավելյալ գումար ստանալ… չէ՛, եկեք ձեռք չտանք, չմոտենա՛նք համալիրին»,- կառավարության նիստում ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս մոտեցումն է նաև մեր եկեղեցիների նկատմամբ։

«Վերջերս մի քանի տաճարներում մոմ վառելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց տվեցի՝ մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները «չուլանացված» են, ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան «արտասուրբ» լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել…»»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ եթե հիմա ասեն, որ պետք է համալիրի վրա խաչ դնեն՝ մեծ ակտիվություն կառաջանա։

«Կասեն՝ ինչպիսի՜ նվիրական առաջարկություն, իսկապե՜ս, եկեք տանենք, խաչ դնենք համալիրի գլխին։ Այ, որ լավ հոգեհանգիստ լինի, կարելի է անել, բայց հարսանիք թող գնան Դուբայում անեն, սա հարսանիք անելու ի՞նչ տեղ է, Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տե՞ղ է… խելագարվել կարելի է ուղղակի»,- շեշտեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։