ԱՄՆ դատարանն արգելափակել է այլ երկրների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է արտակարգ լիազորությունների մասին օրենքի համաձայն ներմուծման վրա խիստ մաքսատուրքեր սահմանել՝ արագորեն կասկածի տակ դնելով Թրամփի ստորագրած տնտեսական փաթեթը, որը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները, հիասթափեցրել առևտրային գործընկերներին և ավելի լայն մտահոգություններ առաջացրել գնաճի աճի ու տնտեսության դանդաղման վերաբերյալ, գրում է AP-ն։

Նյու Յորքում գտնվող ԱՄՆ Միջազգային առևտրի դատարանի՝ երեք դատավորներից բաղկացած կոլեգիայի որոշումը կայացվել է մի քանի դատական ​​​​հայցերից հետո, որոնցում պնդում կա, որ Թրամփի «Ազատագրման օրվա» մաքսատուրքերը գերազանցում են նրա լիազորությունները և երկրի առևտրային քաղաքականությունը կախվածության մեջ են դնում նրա քմահաճույքներից։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մաքսատուրքերը կստիպեն արտադրողներին վերադարձնել գործարանային աշխատատեղերը Միացյալ Նահանգներ և բավարար եկամուտ կստեղծեն դաշնային բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար։ Նա մաքսատուրքերն օգտագործում է որպես բանակցային լծակ՝ հույս ունենալով ստիպել այլ երկրներին բանակցել ԱՄՆ-ին նպաստող համաձայնագրերի շուրջ՝ ենթադրելով, որ ինքը պարզապես մաքսատուրքեր կսահմանի, եթե պայմանները գոհացուցիչ չլինեն։

Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսային ասել է, որ առևտրային դեֆիցիտն ազգային արտակարգ իրավիճակ է, «որն ավերել է ամերիկյան համայնքները, լքել աշխատողներին և թուլացրել երկրի պաշտպանական արդյունաբերական բազան՝ փաստեր, որոնք դատարանը չի վիճարկել»։ Նրա խոսքով՝ վարչակազմը շարունակում է «հանձնառու մնալ՝ գործադիր իշխանության բոլոր լծակներն օգտագործել այս ճգնաժամը լուծելու և Ամերիկայի մեծությունը վերականգնելու համար»։

Թրամփը, հնարավոր է, դեռ կարողանա ժամանակավորապես 15% ներմուծման տուրք սահմանել 150 օրվա ընթացքում այն ​​երկրների համար, որոնց հետ ԱՄՆ-ը զգալի առևտրային դեֆիցիտ ունի։ Որոշման մեջ նշվում է, որ նախագահն այս լիազորությունն ունի 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 122-րդ բաժնի համաձայն։

Որոշմամբ ուժի մեջ են թողնվել բոլոր մաքսատուրքերը, որոնք Թրամփը սահմանել էր՝ օգտագործելով 1962 թվականի «Առևտրի ընդլայնման մասին» օրենքի 232-րդ բաժնի լիազորությունները։ Նա 25% տուրք է սահմանել ներմուծվող ավտոմեքենաների և պահեստամասերի մեծ մասի, ինչպես նաև արտասահմանյան արտադրության բոլոր պողպատի և ալյումինի վրա։ Դատարանը որոշում է կայացրել դեմոկրատների կողմից ղեկավարվող նահանգների և մի խումբ գործարարների օգտին, որոնք պնդում էին, որ Թրամփը մաքսատուրքերը սահմանելիս անպատշաճ կերպով կիրառել է 1977 թվականի օրենքը։

Թրամփի վարչակազմն անմիջապես բողոքարկել է որոշումը, գործն այժմ կուղարկվի վերաքննիչ դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի