Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության  հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է դեսպան Ռոբին Դանիգանի հետ հանդիպումից»։

«Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել դեսպան Դանիգանի հետ՝ Թրամփի վարչակազմի ուղերձը լսելու համար: Պետքարտուղար Ռուբիոյի խնդրանքով՝ մայիսի 22-ին դեսպան Դանիգանը հանդիպում է խնդրել Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ վարչակազմի ուղերձը փոխանցելու և կրկին ներկայացնելու այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ լուրջ է վերաբերվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերագործարկմանը»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ամերիկյան կողմը հույս է հայտնում «Վրաստանի կառավարությունն անկեղծորեն ցանկանում է վերադառնալ Ամերիկայի և ամերիկյան ժողովրդի հետ 33 տարվա գործընկերությանը և բարեկամությանը»:

Վրացական կողմն այս հայտարարությունը դեռևս չի մեկնաբանել։

Վաշինգտոնը մեղադրում է Թբիլիսիին ժողովրդավարական հետընթացի և հակաարևմտյան քայլերի մեջ, մինչդեռ Թբիլիսին մեղադրում է ԱՄՆ ներկայացուցիչներին «Գլոբալ պատերազմի կուսակցությանը»/«Խորը պետությանը» մասնակցելու մեջ։

Հավելենք, որ օրերս էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ, մեկնաբանել էր Վրաստանում իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նա հայտարարել էր, որ Վաշինգտոնում քննարկվում են վրացական իշխանությունների դեմ տարբեր միջոցառումներ։ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հարցին ի պատասխան՝ նա օգտագործել էր «հակաամերիկյան կառավարություն» արտահայտությունը Վրաստանի ներկայիս ղեկավարությանը բնութագրելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի