Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում Սարդարապատում․ ՈՒՂԻՂ
Տեսանյութեր
28.05.2025 | 09:49Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հանրապետության օրը:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։