ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները Մոսկվայում բանակցություններ են անցկացրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մոսկվայում գտնվող Թուրքիայի ԱԳ  նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Անադոլուի փոխանցմամբ՝ բանակցությունների մեկնարկին մամուլի համար բաց հատվածում Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին։

«Մեր հարաբերությունները զարգանում են շատ առողջ ձևով՝ հասնելով մեր առաջնորդների կողմից ուրվագծված նպատակներին։ Մեր աշխարհագրության մեջ, որտեղ օրակարգը շատ արագ է փոխվում, Թուրքիայի և Ռուսաստանի միջև խորը արմատացած հարաբերությունները կարևոր դեր են խաղում մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների համար Ստամբուլին տրված նախապատվությունը կայունության հաստատմանն ուղղված ընդհանուր ըմբռնման դրսևորում է»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նշել է, որ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների բոլոր թեմաները, ինչպես նաև էներգետիկ, տնտեսական և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան։

Լավրովն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև երկկողմ համագործակցության բազմաթիվ կարևոր ծրագրեր կան։

«Քննարկված հարցերի միջոցով մենք նպատակ ունենք վերացնել արտաքինից եկող անօրինական խոչընդոտները։ Մեր համագործակցությունն առևտրի և ներդրումների ոլորտում զարգանում է և կշարունակի զարգանալ։ Ռուսաստանը և Թուրքիան ներգրավված են նաև միջազգային նախաձեռնություններում, որոնք ուղղված են բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի բարելավմանը: Ինչպես երեկ ասաց Վլադիմիր Պուտինը՝ մենք կարևորում ենք Թուրքիայի կողմից ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունների վերականգնումը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ֆիդանը նախօրեին հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի