ՄԻՊ-ը Սերբիայի գենդերային հավասարության պետնախարարի հետ քննարկել է իրավահավասարության ապահովման և փորձի փոխանակման հարցեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրային։ Հյուրին ուղեկցել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված համակարգային և հետևողական քայլերով։

Պաշտպանը նշել է, որ իր աշխատանքի ուղղությունները բավական ընդգրկուն են, ի թիվս այլնի, ներառելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման հարցերին։

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության դեմ պայքարը պահանջում է ոչ միայն իրավական հստակություն, այլև քաղաքական կամք, հանրային գիտակցության բարձրացում և ոլորտային համակարգված մոտեցում։ Այս համատեքստում նա կարևորել է մեր երկրում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ այն էական ազդեցություն է ունեցել նման դեպքերի բացահայտման, կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործում։

Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներին՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել առցանց տիրույթում և մեդիադաշտում խտրական և ատելության խոսքի տարածման աճը, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից արվող հայտարարություններում։ Նա նշել է, որ այս երևույթները լրջորեն խաթարում են հանդուրժողականության և իրավահավասարության սկզբունքները։

Նշվում է, որ քննարկման առանցքային թեմաներից էր նաև իրավահավասարության ապահովման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունումը։

«Թեև տարիների ընթացքում այս ոլորտում արձանագրվել են մի շարք դրական զարգացումներ, այնուամենայնիվ առկա են խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համապարփակ օրենսդրական բարեփոխումների և նպատակային պետական քաղաքականության միջոցով։ Այդ համատեքստում օրենքի ընդունումը կդառնա առանցքային քայլ՝ ուղղված հավասարության երաշխավորմանը»,- ասել է Պաշտպանը։

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության հնարավորությունները՝ ուղղված քննարկված ոլորտներում առկա խնդիրների առավել արդյունավետ հաղթահարմանը։