Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղա¬քա¬կանության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբե¬րություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և հա-մատեղ շարունա¬կական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբե-րությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառա¬վա¬րության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տա¬րա¬¬ծաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարա¬բե¬րու¬թյունների կարգավորման գործընթացի։

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»։