Դմիտրի Մեդվեդևը սպառնում է․ «Բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը Կիևին»
Քաղաքականություն
25.05.2025 | 19:31
Բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը «բանդերային» ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա Telegram-ի ալիքում իր գրառմանը կցել է մի տեսանյութ, որում գրեթե ողջ Ուկրաինան, բացառությամբ երկրի արևմտյան մասին մի փոքր հատվածի, նշված է որպես բուֆերային գոտի։
