«ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը խրախուսում են Պուտինին»․ Զելենսկի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կիևը, Կիևի մարզը և ևս 11 շրջան ՌԴ ԶՈւ կողմից հարձակման են ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ «Վնասվել են շենքեր, հանրակացարաններ և ձեռնարկություններ։ Մահացածների և վիրավորների թվում կան երեխաներ։ ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը միայն խրախուսում են Պուտինին»։

Զելենսկու խոսքով՝ յուրաքանչյուր նման հարձակում բավարար պատճառ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար։

«Ռուսաստանը երկարաձգում է այս պատերազմը և շարունակում է ամեն օր սպանել։ Աշխարհը կարող է հանգստանալ հանգստյան օրերին, բայց պատերազմը շարունակվում է՝ անկախ հանգստյան օրերից և աշխատանքային օրերից։ Սա չի կարելի անտեսել։

Առանց Ռուսաստանի ղեկավարության վրա իսկապես ուժեղ ճնշման՝ այս դաժանությունը չի դադարեցվի։ Պատժամիջոցները անպայման կօգնեն։ Այժմ կարևոր է վճռականությունը՝ Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, աշխարհի բոլոր խաղաղություն ցանկացողների վճռականությունը։ Աշխարհը գիտի ռուսական տնտեսության բոլոր թույլ կողմերը։ Հնարավոր է դադարեցնել պատերազմը, բայց միայն Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշման ուժ կիրառելով։ Պուտինին պետք է ստիպել մտածել ոչ թե հրթիռներ արձակելու, այլ պատերազմը դադարեցնելու մասին»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև լուսանկարներ է հրապարակել։