Ջո Բայդենը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա քաղցկեղ ունի

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ մասնակցել է հասարակական միջոցառման այն բանից հետո, երբ հայտարարվել էր, որ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրերում մետաստազներով։

Բայդենը ուրբաթ օրը՝ մայիսի 23-ին, մասնակցել է իր թոռան՝ Ռոբերտ Հանթեր Բայդենի, ավարտական երեկոյին, որը տեղի է ունեցել Սոլսբերի քաղաքում՝ Կոնեկտիկուտ նահանգում։

Միջոցառման լուսանկարները հրապարակվել են Instagram-ի Story-ներում Բայդենի կինը՝ Ջիլը, և նրա դուստրը՝ Էշլին, հայտնում է NBC News-ը։

«Շնորհավորում ենք, Հանթեր: Մենք այնքան հպարտ ենք քեզանով»,-գրել է Ջիլ Բայդենը։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ներկայացուցիչները հայտնել էին, որ նրա մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային մետաստազներով։ Չի հստակեցվում, թե երբ է Բայդենը և նրա շրջապատը իմացել ախտորոշման մասին։ Անհայտ է նաև՝ արդյոք նա տեղյա՞կ էր, որ ունի քաղցկեղ, երբ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը և փորձում էր վերընտրվել։