Հայաստանը վերջին մեկ տարում 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսում. 54-րդն ենք․ նախարար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
Հայաստանը վերջին մեկ տարում 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսում. 54-րդն ենք․ գրառմամբ տեղեկացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«StartupBlink-ի Global Startup Ecosystem Index-ը համաշխարհային վարկանիշային համակարգ է, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի 100 երկրների և 1000 քաղաքների ստարտափ էկոհամակարգերի վիճակը։ Այս վարկանիշը ստեղծվում է բազմաթիվ տվյալների վրա հիմնվելով՝ հաշվի առնելով ստարտափների քանակը, որակը և բիզնես միջավայրի պայմանները։
Զեկույցում անդրադարձ է կատարվել մի քանի կարևոր գործոնների, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնց նպատակն է աջակցել երկրում տեխնոլոգիական ստարտափներին, մասնավորապես, հարկային խթաններ և թիրախային ներդրումներ բարձր տեխնոլոգիական ոլորտներում՝ նշելով, որ այդ ներդրումները հիմնականում ուղղորդվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով, որն ակտիվ դեր է խաղում նորարարության խթանման և թվային տնտեսության ենթակառուցվածքների աջակցման գործում»,- ասված է հաղորդագրությունում։