Էրդողանը հայտարարել է, թե հետաքրքրված չէ վերընտրմամբ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հունգարիայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է «հակաահաբեկչական ջանքերի» և երկրում սահմանադրական բարեփոխումների ոլորտում նշանակալի զարգացումները։ Պատասխանելով իր հերթական վերընտրության հնարավորության մասին հարցին՝ նա նշել է, որ «որևէ պատճառ չունի ևս մեկ ժամկետով վերընտրվելու համար»։

«Մենք նոր սահմանադրությունն ուզում ենք ոչ թե մեզ համար, այլ մեր երկրի համար։ Ինձ չի հետաքրքրում վերընտրությունը կամ կրկին առաջադրվելը։ Մեր մտահոգությունն այն է, թե ինչպես կարող ենք բարձրացնել մեր երկրի հեղինակությունը մեր ձեռնարկած քայլերով»,- ասել է Էրդողանը։

Նա հայտարարել է, որ իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստում է նոր Սահմանադրության առաջարկներ՝ փոխարինելու Թուրքիայի ներկայիս մայր օրենքը, որը մշակվել է 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Նա գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) հրավիրել է մասնակցել գործընթացին:

Էրդողանն ասել է, որ Սահմանադրության առաջին չորս հոդվածները, որոնք սահմանում են Թուրքիայի Հանրապետության հիմնարար բնութագրերը, փոփոխության ենթակա չեն։ Նա նաև հաստատել է, որ Քուրդիստանի  աշխատավորական կուսակցությունը (PKK) որոշում է կայացրել զենքը վայր դնելու և լուծարվելու մասին, ինչը կարող է հանգեցնել տասնամյակներ տևած հակամարտության հնարավոր ավարտին։ Ըստ նրա՝ դա պետք է վերաբերվի նաև Սիրիայում խմբավորման ճյուղին։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ առաջիկա օրերը շատ կարևոր են։

«Մեր համապատասխան հաստատությունները և նրանց գործընկերները հետևում են բոլոր զինված խմբավորումները սիրիական բանակում ընդգրկելու գործընթացին։ Մենք շատ ուշադիր հետևում ենք YPG-ի հարցին։ Կարևոր է, որ Դամասկոսի վարչակազմը չշեղվի այս հարցից»,- ասել է  Էրդողանը՝ ընդգծելով Սիրիայի հյուսիսում YPG-ի հարցի լուծմանն ուղղված շարունակական ջանքերը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին PKK-ն հայտարարել էր ինքնալուծարման և զինաթափման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի