Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր։

«Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջայց կատարեցին օպերատիվ կառավարման բաժնում, ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, արագ արձագանքման կարողություններին և նորարարական լուծումներին։

Ցուցադրական վարժանքը արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով էր՝ ավտովթար, պայթյուն, հրդեհ, արգելափակում շենքում, ականազերծում, քարաթափում և այլն։

Փրկարար ջոկատները օպերատիվորեն մարեցին հրդեհը, պարանային տեխնիկայի կիրառմամբ իրականացրեցին տուժածների տարհանում, իսկ բարձրադիր հատվածներում ցուցադրեցին մագլցման հմտություններ՝ ցուցաբերելով արագ և համակարգված արձագանք։
Առաջին բուժօգնություն-ցուցադրական վարժանք իրականացրեց 911 ծառայության անձնակազմը: Իրականացվեց նաև ստացիոնար բուժօգնության կարիք ունեցող տուժածին ուղղաթիռով տեղափոխման իմիտացիա։

Կենտրոնի տարածքում ցուցադրվեց արտակարգ իրավիճակներում կիրառվող ավտոպարկը՝ հրշեջ, ջրափրկարարական, 911 առաջին բուժօգնության և այլ մասնագիտացված մեքենաներ։

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն բարձր գնահատեցին կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով համագործակցության, կուտակված փորձառության և արձագանքման արդյունավետ համակարգի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։