Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային միջոց հանդիսացող գումարների հափշտակությունն է եղել․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը Վրաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին ուղղորդել է վարկեր ձևակերպելու համար դիմել տարբեր բանկեր՝ նպատակ չունենալով ապագայում կատարել վարկային պարտավորությունները:

Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին:

Արդյունքում, հանցավոր կազմակերպության կողմից իրականացրած հիշյալ գործունեության մեջ ներգրավված 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում մի շարք բանկերի պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 119 մլն 236 հզր 568 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, Է.Ն.-ն վրացահայերի շրջանում նրանց օգտագործման համար իրացրել է նաև կեղծ վարորդական իրավունքի վկայականներ և անձնագրեր:

10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 319–րդ հոդվածի 1–ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 255–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (փողերի լվացումը) և 457–րդ հոդվածի 2–րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: